Հոդվածներ
Զիպլայնը արկածային տուրիզմի ամենաարագ զարգացող ուղղություններից է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ակտիվ հանգիստ փնտրողների համար Ծաղկաձորի զիպլայնը գործում է տարվա բոլոր եղանակներին: Այստեղ կարող եք զգալ թռչելու հաճույքն ու վայելել Ծաղկաձորի բնությունը:
Եթե արկածախնդիր եք, սուր զգացողությունների սիրահար կամ պարզապես ցանկանում եք հաղթահարել վախը բարձրության նկատմամբ, ապա զիպլայնով թռիչքը հենց Ձեզ համար է:
Այստեղ ադրենալինի պակաս, անկասկած, չեք ունենա:
Գտնվելու վայրը: Ինչպե՞ս հասնել
Հայաստանում էքստրեմալ հանգիստ
փնտրողներին Երևանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքում սպասվում են անմոռանալի տպավորություններ:
Ծաղկաձորի կենտրոնից դեպի նոր զգացողություններ տանող ճանապարհը տևում է ընդամենը 5 րոպե:
Նկարագրություն, գները
Զիպլայնով թռչել կարող եք ցանկացած տարիքում, եթե Ձեր քաշը չի գերազանցում 120 կգ-ը, և չեք գտնվում ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ:
Զիպլայնով թռիչքը 3 փուլերով է՝
1. Թռիչք սկզբնական կետից – 480 մ
2. Ոտքով վերելք - 150 մ
3. Ետադարձ թռիչք դեպի սկզբնակետ - 630 մ
Իր ամենաբարձր կետում զիպլայնի բարձրությունը հասնում է 130 մետրի:
Զիպլայնով երկկողմանի թռիչքի գինը 10.000 դրամ է, ընդհանուր տևողությունը՝ 15-20 րոպե:
Գինն անփոփոխ է ամբողջ տարի, ներառում է նաև լուսանկարում:
Տեղավորում Ծաղկահովիտ
Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրը տեղակայված է Հայաստանի ամենասիրելի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորի կենտրոնական հատվածում. այստեղից կարելի է ոտքով գնալ ճոպանուղի, այցելել քաղաքի տեսարժան վայրերը, Կեչառիս վանական համալիր, իսկ զիպլայն կարող եք հասնել ընդամենը 10 րոպեում:
Մեզ մոտ ամեն ինչ նախատեսված է հանգստի լիարժեք կազմակերպման համար՝ հարմարավետ սենյակներ, ջերմ մթնոլորտ, բար, բիլիարդ, ռեստորան: Իսկ հյուրանոցի էկո այգին հիանալի վայր է բնությանն ավելի մոտ գտնվելու համար: