Հոդվածներ / Լեռնադահուկային առողջարանները աշխարհում
Վրաստանի դահուկային կենտրոնները
Վրացական լեռնադահուկային առողջարանները գրավում են իրենց բարելավված ծառայաություններով ևլեռնալանջերի բազմազանությամբ: Այստեղ կան սահուղիներ ցանկացած տեսակի սահք նախընտրողների համար: Բացի հիմնական սահուղիներից, կարող եք նաև ուղղաթիռով սահք պատվիրել այնպիսի վայրերում, որտեղ իսկապես կլինեք մենակ դուք և լեռները, և որջ ձմռան ընթացքում մարդու ոտքը չի դիպչում:
Վրացական հանգստավայրերում կովկասյան հյուրասիրությունը համատեղվում է լեռնադահուկային էքստրիմի հետ, իսկ երկիր մտնելու համար վիզա չի պահանջվում: Բացի ակտիվ սպորտաձևերով զբաղվելուց, այստեղ կարող եք նաև այցելել հնագույն վանքեր, վայելել գիշերային Թբիլիսիի գեղեցկությունը, լուսանկարվել հրաշալի վայրերում, ինչպիսին է օրինակ Արագվի և Քուռ գետերի հատման գոտին:
Վրաստանի ձմեռային հանգստի ամենաերիտասարդ գոտին Խացվալին է, որը գտնվում է Սվանետիի տարածքում, ունի երկու` կարմիր և կապույտ սահուղիներ, մեկը` սկսնակների (1900մ), մյուսը` պրոֆեսիոնալների համար (2565մ): Երկրորդ` կապույտ սահուղով անցնելու համար իսկապես մեծ հմտություն և պրաֆեսիոնալիզմ է հարկավոր:
Մեկ այլ երիտասարդ հանգստավայրում Գուդաուրիում կարող եք սահել դեկտեմբերից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում, որոշ սահուղիներում կարելի սահել նույնիսկ մայիսին:
Մեկ այլ ձմեռային հանգստավայր`զարմանահրաշ Բակուրիանին նույնիսկ 2014-ի Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել: Նախկինում այստեղ հանգստանում էին ռուսական թագավորական ընտանիքները, ԽՍՀՄ տարիներին մարզվում էին օլրմպիական հավաքականները, այժմ հանգստանում են նաև եվրոպացիները` հատկապես գերմանացիներն ու ավստրիացիները, քանի որ գները բավականին էժան են, իսկ լեռնադահուկային էքստրիմը` անհամեմատելի հաճելի:
Բակուրիանիի հանգստավայրը գտնվում է Թբիլիսիից 180կմ արևմուտք, և հենց այս լեռների գագաթներից են սկիզբ առնում հայտնի Բորժոմի աղբյուրները, իսկ մոտակա գյուղերից մեկում գտնվում է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգին:
Կլիմայական պայմաններն այստեղ հրաշալի են, ցուրտ է, բայց արևոտ (տարվա 210 օրերը), քամիներ գրեթե չեն լինում, ձնածածկի միջին բարձրությունը 64 սմ է: Արևային օրերին կարելի է նույնիսկ լողազգեստով դահուկորդուհիների հանդիպել:
Ընդհանուր առմամբ Բակուրիանին հարմարավետ հանգստավայր է ինչպես էքստրիմի սիրահարների, այնպես էլ արշավային տուրիզմը նախընտրողների համար: