Հոդվածներ / Լեռնադահուկային առողջարանները աշխարհում
Աշխարհի լեռնադահուկային առողջարանները
Ամենատարածված ալպիական լեռնադահուկային առողջարաններ ունեն Ֆրանսիան, Ավստրիան և Շվեյցարիան:Ձմեռային ակտիվ հանգստի սիրահարների համար հանգստի վայր ընտրելիս հիմնական չափանիշներից են լեռնալանջերի հարմարավետությունը, տեղանքը, լեռնային վերելակների առկայությունը և ձյան ծածկույթի հուսալիությունը: Այստեղ լեռները բարձր են, զառիթափ և շատ հարմարավետ նույնիսկ բարձր պատրաստվածություն ունեցող խմբերի մարզման համար: Սակայն միևնույն ժամանակ այստեղ կա նաև միջավայրի խնդիր. քիչ են ենթակառուցվածքի հնարավորությունները, հանգստի այլընտրանքային տարբերակները, այդ իսկ պատճառով շատերը, անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար, նախընտրում են ավստրիական գյուղերի հանգստավայրերի հարմարավետությունը:
Բրիտանացի փորձագետները կազմել են վերջին տարիներին ամենատարածված լեռնադահուկային առողջարանների տասնյակը.
1. Վալ դը Իզեր-Տին (Ֆրանսիա)
2. Վալ Տորանս (Ֆրանսիա)
3. Կապրուն (Ավստրիա)
4. Ցելլ ամ Զեե (Ավստրիա)
5. Մամմոտ (ԱՄՆ)
6. Օբերգուրգլ (Ավստրիա)
7. Օբերթաուերն (Ավստրիա)
8. Սաաս-Ֆե (Շվեյցարիա)
9. Ուիսթլեր (Կանադա)
10. Ցերմատտ (Շվեյցարիա)