Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև՝ Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի և հնարավորություն` Ձեր ավտոմեքենան կայանելու շենքի կայանատեղիում, իսկ եթե կցանկանաք՝ նույնիսկ ձեր համարի պատշգամբի տակ՝ ինչպես ձեր սեփական տանը: Ծաղկաձորը նաև հրաշալի վայր է Հայաստանի զբոսաշրջիկների համար (հատկապես ամռանը):
Հյուրընկալվելով «Ծաղկահովիտ» հյուրանոցում` զբոսաշրջիկները կարող են խուսափել մայրաքաղաքի շոգից, քաղաքային աղմուկից ու թոհուբոհից: Մեր համալիրն ունի բազմաթիվ առավելություններ մայրաքաղաքային հյուրանոցների համեմատ` մաքուր օդ, գեղատեսիլ բնություն, բարձր սպասարկում և անհամեմատելի մատչելի գներ: Ծաղկաձորից դեպի Երևան և Սևան տանող մայրուղիները իդեալական վիճակում են, ինչը հնարավորություն է տալիս ավելի մատչելի տարբերակներով ճանապարհորդել և այցելել Հայաստանի տեսարժան վայրերը:
Հյուրանոց
Գնացուցակ
Սենյակի տեսակ | Անձ | Գներ |
---|---|---|
Էկոնոմ մեկտեղանոց | 1 x | 20.79 $ |
Էկոնոմ երկտեղանոց | 2 x | 31.19 $ |
Կիսալյուքս մեկտեղանոց | 1 x | 39.5 $ |
Կիսալյուքս երկտեղանոց | 2 x | 51.98 $ |
Դելյուքս մեկտեղանոց | 1 x | 31.19 $ |
Դելյուքս երկտեղանոց | 2 x | 41.58 $ |
Ընտանեկան | 2 x | 72.77 $ |
Լյուքս համար | 2 x | 72.77 $ |