Նորություններ
«Ծաղկահովիտ»-ի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել ԱՊՀ երկրների 40-ից ավելի կապի մասնագետներ
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցը հյուրընկալեց ԱՊՀ 12 անդամ-պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուների ու մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:
Վերջիններս եկել էին մասնակցելու ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստին:

Միջոցառումն անցկացվեց հյուրանոցի կոնֆերենս դահլիճում, որտեղ անձնակազմի կողմից ապահովվել էին նման մասշտաբի միջոցառման անցկացման համար անհրաժեշտ բոլոր հարմարություններն ու պայմանները:
Եռօրյա միջոցառման հիմնական նպատակն էր ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությունը, ինչպես նաև` զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր:
Հյուրերը հեռացան «Ծաղկահովիտ»-ից մեծ գոհունակությամբ ու Ծաղկաձորյան աշնան պայծառ տպավորություններով: