Նորություններ
Առաջին համահայկական ձմեռային խաղերի բացումը Ծաղկաձորում

Համահայկական խաղերը, որոնք անցկացվում են սկսած 1999 թվականից, հետպնդում
է նպատակ միավորելու աշխարհի հայ մարզիկներին:
Սույն թվականի փետրվարի 24-ին Ծաղկաձորում, ճոպանուղու մոտ տեղի ունեցավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , համահայկական ձմեռային խաղեր կազմակերպելու նպատակով ձևավորված կազմ կոմիտեի անդամները, ՀԽԱԿ գործկոմի կազմը եւ այլոք:
Համահայկական ձմեռային խաղերն անցկացվում են առաջին անգամ: Խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 400 մասնակից 11 երկրներից: Խաղերի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձև՝ դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Խաղերի ընթացքում խաղարկվելու է 39 մեդալ և 1 գավաթ: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ ձմեռային համահայկական խաղերը կռանան ամենամյա:
Ծաղկաձորը գտնվում է իրադարձությունների կիզակետում:

2018-05-03 Մրացանակ բարձրակարգ սպասարկման համար
Վրացական Wonderland տուրիստական ընկերությունը Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրին շնորհել է հատուկ մրցանակ՝ բարձրակարգ սպասարկման և կայուն, երկարատև համագործակցության համար
Նման մրցանակ ստանալը բավականին հաճելի է, բայց միևնույն ժամանակ՝ պատասխանատու և պարտավորեցնող, քանի որ այն կատարված աշխատանքի յուրօրինակ գնահատական է և կանխավճար՝ հետագա անելիքների համար:

2017-10-24 ՀԱՄԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ նախընտրում է «Ծաղկահովիտը»
Հոկտեմբերի 19-20-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում անցկացվեց հերթական միջոցառումը: Այս անգամ մասնակիցները Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) անդամներն էին, իսկ միջոցառումը՝ ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով սեմինարը:

2015-04-29 «Ծաղկահովիտը» հյուրընկալել էր տարբեր ազգությունների երիտասարդների
