Նորություններ
«Ծաղկահովիտը» ստացել է հատուկ մրցանակ՝ հյուրերի բարձր գնահատականների շնորհիվ
Հեղինակավոր BOOKING.COM կայքի կողմից «Ծաղկահովիտ» հյուրանոցն արժանացել է հատուկ մրցանակի և շնորհակալական ուղերձի:
2014թ.-ի կտրվածքով վերլուծելով հյուրերի գնահատականները՝ տրված հյուրանոցներին, հյուրանոցների և հանգստյան տների օնլայն ամրագրման ծառայություններ մատուցող booking.com կայքի հրապարակած արդյունքներով Ծաղկահովիտ հյուրանոցը հյուրերի կողմից ստացած լավագույն կարծիքների անվանակարգում ստացել է 8.3 գնահատական (10 միավորի դեպքում):
Booking.com կայքի տնօրենների շնորհակալական նամակում նշված է.
Հարգելի գործընկեր
Ընդունեք մեր շնորհավորանքները: Մենք ուրախ ենք Ձեզ շնորհելու booking.com-ի մրցանակը՝ 2014 թվականի ընթացքում հյուրերի գերազանց արձագանքների համար: Հյուրընկալության լավագույն տարբերակ առաջարկելու համար Booking.com-ի ողջ թիմի անունից ի նշան երախտագիտության մենք հպարտությամբ շնորհում ենք այս մրցանակը:
Դուք մեր ամենաարժեքավոր գործընկերներից եք, և այս մրցանակը ճանաչումն է այն բանի, որ Ձեր հյուրընկալության օբյեկտը համապատասխանում է հյուրերի սպասելիքներին և նույնիսկ գերազանցում է դրանք: 2014թ. դեկտեմբերի 31-ի ժամը 23:59 դրությամբ Դուք «8» միավոր և ավելի բարձր նվազագույնը 10 արձագանք եք ստացել հյուրերի կողմից, և դա ցույց է տալիս Ձեր սպասարկման մշտական բարձր մակարդակն ու նվիրվածությունը հյուրերին:
Մեր առաքելությունն է հյուրերին առաջարկել կեցության լավագույն տարբերակներ ողջ աշխարհում: Շնորհակալ ենք, որ Դուք կարևոր դեր եք կատարում այս առաքելության մեջ և նպաստում եք մեր հաջողությանը: Ապագայում պետք է այնպես անենք, որ մեր ընդհանուր հյուրերի մոտ ավելի ու ավելի լավ հիշողություններ մնան:
Կրկին ուզում ենք նշել, որ ուրախությամբ ենք Ձեզ շնորհում այս մրցանակն ու հուսով ենք, որ Դուք հպարտությամբ ցույց կտաք այն Ձեր հյուրանոցում:
Լավագույն մաղթանքներով՝
Դարեն Հյուսթոն
Booking.com Գլխավոր տնօրեն
Ջիլիան Տանս
Գլխավոր գործադիր տնօրեն