Նորություններ
«Ծաղկահովիտը» հյուրընկալել էր տարբեր ազգությունների երիտասարդների
Ապրիլի 25-26-ը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և լրագրողների համար կազմակերպված «Մարդու իրավունքներ և խտրականություն» թեմայով դասընթացը:
Դասընթացը վարում էին փորձագետ Ավետիք Իշխանյանը, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյան և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Մասնակիցները հիմնականում լրագրողներ էին և ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում, բարձրաձայնվեցին բազմաթիվ կարծիքներ և առաջարկություններ: Դասընթացը հագեցած էր թարմացնող վարժանքներով և գործնական աշխատանքով: Մասնակից երիտասարդների կարծիքով` դասընթացը շատ արդյունավետ էր, դրան նպաստեց նաև հյուրանոցի անձնակազմի հյուրընկալ մոտեցումն ու ստեղծված աշխատանքային մթնոլորտը: