Նորություններ
ՀԱՄԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ նախընտրում է «Ծաղկահովիտը»
Հոկտեմբերի 19-20-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում անցկացվեց հերթական միջոցառումը: Այս անգամ մասնակիցները Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) անդամներն էին, իսկ միջոցառումը՝ ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով սեմինարը:
Միջոցառմանը մասնակցում էին Կրթության և գիտության, բուհերի, առողջապահության, մշակույթի, ագրոարդի, բանկերի արհմիութենական կազմակերպիչներ:
«Արդեն չորրորդ տարին է Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան իր արտագնա նիստերը և սեմինարները կազմակերպում է Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում: Այստեղ սպասարկումը լավ է և մեզ համար հաճելի է այստեղ անցկացրած ժամանակը», - նշեց Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը:
Այս տարի ևս սեմինարի մոտ երկու տասնյակ մասնակիցները հյուրանոցից հեռացան գոհունակությամբ ու ծաղկաձորյան աշնանային պատկերները՝ հիշողություններում: