Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Նորություններ



Առաջին համահայկական ձմեռային խաղերի բացումը Ծաղկաձորում

2014-02-26 Առաջին համահայկական ձմեռային խաղերի բացումը Ծաղկաձորում


Համահայկական խաղերը, որոնք անցկացվում են սկսած 1999 թվականից, հետպնդում է նպատակ միավորելու աշխարհի հայ մարզիկներին:

Սույն թվականի փետրվարի 24-ին Ծաղկաձորում, ճոպանուղու մոտ տեղի ունեցավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին  ներկա էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , համահայկական ձմեռային խաղեր կազմակերպելու նպատակով  ձևավորված կազմ կոմիտեի անդամները, ՀԽԱԿ գործկոմի կազմը եւ այլոք:

Ծաղկահովիտի հյուրերը՝ Գերմանիայից

2014-01-23 Ծաղկահովիտի հյուրերը՝ Գերմանիայից

Ծաղկահովիտ հյուրանոցը մեծ ուրախությամբ ընդունում է իր բոլոր հյուրերին:
 
Այս ձմեռ Ծաղկաձորյան հրաշալի բնության գեղեցկությունը վայելելու էին եկել Գերմանիայից հյուրեր, որոնք, լինելով լրագրող, մի շարք տեսանյութեր պատրաստեցին և անդրադարձան Ծաղկաձորի աննման բնությանը և մեր հյուրանոցի բարձրակարգ սպասարկմանը:
 
Նրանք կատարելապես վայելեցին իրենց հանգստյան օրերը` զբոսնելով քաղաքում, ի վար սահելով Թեղերիսի սահուղիներից, զմայլվելով Ծաղկաձորով ճոպանուղու բարձունքից և վայելելով Ծաղկահովիտի բարձրորակ սպասարկումը:
 
Սիրով սպասում ենք մեր հյուրերին աշխարհի ցանկացած անկյունից:

Փոքր ճամփորդություն դեպի Ծաղկահովիտ

2014-01-08 Փոքր ճամփորդություն դեպի Ծաղկահովիտ

2013 թվականի ձմռանն Այ Թի Մենեջեր ընկերության ողջ անձնակազմը, որոնք զբաղվում էին մեր կայքի և Ֆեյսբուկյան էջի կառավարմամբ, այցելեցին մեր հյուրանոց` անձամբ տեսնելու հյուրանոցի բարձր որակն ու կատարյալ սպասարկումը:
Իրենց վառ տպավորությունների մասին աշխատակիցները կիսվեցին ֆեյսբուքյան և' մեր, և' իրենց անձնական էջերում:

«Ծաղկահովիտ»-ի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել ԱՊՀ երկրների 40-ից ավելի կապի մասնագետներ

2013-11-13 «Ծաղկահովիտ»-ի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել ԱՊՀ երկրների 40-ից ավելի կապի մասնագետներ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցը հյուրընկալեց ԱՊՀ 12 անդամ-պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուների ու մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

‹‹ 1234 ››