Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Հոդվածներ / Ծաղկաձոր


Ծաղկաձորը զարգացած կուրորտային քաղաք է, որն առաջարկում է համաշխարհային չափանիշներին համապատասխան ծառայություններ`  համեմատաբար մատչելի գներով: Այս քաղաքը դարեր շարունակ բոլորին հմայել է իր մեղմ ու առողջարար կլիմայով և միշտ գրավիչ հանգստավայր է եղել տարբեր հասարակությունների սերուցքի համար:

Այժմ Ծաղկաձորը համարվում է միջազգային ճանաչում ունեցող հանգստավայր, որտեղ հատկապես զարգացած է լեռնադահուկային սպորտը: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն և այդ հիմնավորմամբ 1968-ին Մեքսիկայում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում է կառուցվել ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ բազմաթիվ օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Որպես լեռնադահուկային կուրորտ` Ծաղկաձորն ավելի հայտնի է դարձել Ճոպանուղու կառուցումից հետո:

Այժմ լեռնադահուկային սպորտի ակտիվ զարգացմանը նպաստում է քաղաքի ահըհդհատ զարգացումը. ներկայումս հիմնովին վերանորոգված են նախկին բոլոր հանգստյան տները, գոծում են ժամանակակից բարձրակարգ հյուրանոցային համալիրներ: Սպորտի այս ճյուղի զարգացման գործում մեծ դեր ունի նաև Զվարթնոց օդանավակայանից Ծաղկաձոր տանող բարեկարգ մայրուղին:

Ծաղկաձորը նաև լեռնադաhուկային ինդուստրիայի առաջատար SKI-EXPO միջազգային ցուցահանդեսի մասնակից է (Մոսկվա), բացի այդ քաղաքը սերտ կապեր է հաստատել լեռնադահուկային տուրիզմի այնպիսի համաշխարհային կենտրոնների հետ, ինչպիսիք են` Ֆրանսիական Ֆոնտ-Ռոմեոն և շվեյցարական Վերբյեն: