Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51
Նորապսակներ

Նվեր նորապսակներին

Ռեստորան

Ռեստորան

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիր

Հյուրանոց / Ծառայություններ


Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրում գործում են մի շարք ծառայություններ, որոնց շնորհիվ ձեր հանգիստը կդառնա էլ ավելի անհոգ: Մեր հոգատար, բարեհամբյուր ու պրոֆեսիոնալ անձնակազմը կօգնի ձեզ օրվա յուրաքանչյուր ժամին: Մեր հյուրանոցի գեղեցիկ ձևավորված և դասական հարդարանքով համարները հարմարավետ են ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Կան ծխողների և չծխողնեի համար նախատեսված համարներ: Սենյակներում կան արբանյակային հեռուստալիքներ և անվճար Wi-Fi ինտերնետ կապ, որը հասանելի է ինչպես ճաշարանում, այնպես էլ սենյակներում:
Հյուրանոցում գործում է սենյակների շուրջօրյա անվճար սպասարկման ծառայություն: Եթե Դուք ցանկություն ունեք առանձնանալու, աշխատելու կամ պարզապես չեք սիրում մարդաշատ վայրեր, կարող եք նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը վայելել հենց Ձեր սենյակում: Վստահեցնում ենք, որ մեր սպասարկող թիմը կապահովի մատուցման բարձր որակ և հրաշալի տրամադրություն Ձեզ համար:
Յուրաքանչյուր հյուրանոցային համալիրի համար կարևոր է իր հյուրերի հարմարավետության և կենցաղային բարձր սպասարկման ապահովումը: Մեր հյուրանոցում գործում է նաև հյուրերի հագուստի լվացքի և արդուկման ծառայություններ:
Հյուրանոցում կա ռեստորան, նախատեսված մինչև 120 մարդու համար: Այստեղ մատուցվում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Անհրաժեշտության դեպքում սնունդը մատուցվում է նաև համարներ:
Հյուրանոցի տարածքում կա բար, որտեղ հյուրերը կարող են բիլիարդ խաղալ, օգտվել անվճար Wi-Fi կապից և պարզապես լավ ժամանակ անցկացնել:
Կոնֆերենց դահլիճը նախատեսված է տարբեր գործնական հանդիպումների, ժողովների, թրեյնինգների, կոնֆերանսների և նմանատիպ այլ միջոցառումների համար:
Ծաղկահովիտ համալիրը առաջարկում է նաև տեղափոխում օդանավակայանից ծառայությունը: Եթե դուք Ծաղկաձոր եք գալիս արտասահմանից, ապա մեր վարորդը կարող է դիմավորել Ձեզ օդանավակայանում և տեղափոխել Ծաղկաձոր՝ Ծաղկահովիտ հյուրանոցի հարմարավետ մեքենայով: Նույնը վերաբերում է նաև հյուրերին, ովքեր գալիս են Երևանից: Մեր վարորդը սիրով կդիմավորի և կհասցնի ձեզ Ծաղկաձոր` Ծաղկահովիտ հյուրանոց: