Դահուկային սպորտ
1924-ին Ֆրանսիայի Շամոն քաղաքում աշխարհում առաջին անգամ կազմակերպվել են ձմեռային օլիմպիական խաղերը և հենց այս տարեթվից էլ ձմեռային խաղերը, որպես միջազգային մարզական խոշոր մրցաշար, ամառային խաղերին կից, անցկացվում են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:
Ձմեռային մարզաձևերն անցկացվում են սառույցի և ձյան վրա, դրանցից մեծ տարածում են գտել գեղասահքը, չմշկավազքը, հոկեյը, լեռնադահուկային և դահուկային մարզաձևերը:
Դահուկային սպորտը լեռնադահուկային սպորտաձևերի, դահուկավազքի ու դահուկացատկի, դակուկապարի, բիաթլոնի միավորումն է:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նույնպես ստեղծվել է 1924-ին և այժմ միավորում է շուրջ 50 ազգային ֆեդերացիաներ:
Դահուկավազքը հայտնի մարզաձև է, ինպես նաև ակտիվ հանգստի տարածված և հաճելի եղանակ: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Լեռնադահուկային մարզաձևերը կազմակերպվում և անցկացվում են լեռնալանջերին, ընդգրկում են արագընթաց վայրսահքի և ոլորասահքի մարզաձևերը, որի ժամանակ դահուկորդները լեռնալանջերով ներքև են սլանում ուղղագիծ սահուղիով, իսկ ոլորասահքի մրցույթների ժամանակ` դրոշակներով նշված ոլորապտույտ մրցուղիով: Մարզիկները մեկնարկում են մեկը մյուսից որոշակի ժամանակ հետո և հաղթում է մրցուղին ամենակարճ ժամանակահատվածում անցած մարզիկը:
Հայաստանում դահուկային սպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1967-ին, իսկ ձմեռային մարզաձևերով ակտիվորեն զբաղվում են Ծաղկաձորի և Ջերմուկի մարզահամալիրներում: