Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51
Նորապսակներ

Նվեր նորապսակներին

Ռեստորան

Ռեստորան

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիր

Ծաղկաձոր / Ծաղկաձորի մասին


Ծաղկաձոր

Ծաղկաձորը դեռ հին ժամանակներից գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր, որտեղ մարդը բնակություն է հաստատել դեռևս 3-5-րդ դարերում: Այս բնակավայրը կոչվել է նաև «Ծաղկունյաց ձոր» և ծառայել է որպես ամառանոց և որսատեղի Արշակունիների համար: Ծաղկունյաց լեռների արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել նաև հայոց այլ իշխաններ ու արքաներ, որոնց այս տարածքն հրապուրել է իր առողջարար մեղմ կլիմայով, սքանչելի բնապատկերներով:
Ծաղկաձորը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում և ունի շուրջ 2000 բնակիչ: Քաղաքը տեղակայված է Թեղենիս լեռան լանջին, Մարմարիկ գետի ձախ ափին` ծովի մակերևույթից 1845մ բարձրության վրա: Քաղաքի հյուսիս և հարավ ձգվող զառիթափ լեռնաշղթաները ծածկված են անտառներով, իսկ արևմուտքից արևելք հոսում է Տանձաղբյուր գետը` լցվելով Հրազդանի վտակ` Մարմարիկ գետ:
Ծաղկաձորը հայտնի հանգստավայրի իր համբավը պահպանել է հատկապես ԽՍՀՄ տարածքում և Հայաստանի քաղաքացիների հետ այստեղ հանգստանում էին նաև ԽՍՀՄ քաղաքացիները: Այդ շրջանում Ծաղկաձորի հովտում գործում էին մոտ երկու տասնյակ պիոներական ճամբարներ ու հանգստյան տներ: Երբ 1972-ին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային կուրորտ: Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքը շատ արագ հաղթահարեց ճգնաժամը և այժմ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի զբոսաջրջության առաջնակարգ կենտրոններից մեկն է՝ ժամանակակից հյուրանոցներով, ռեստորաններով, ժամանցի վայրերով, առևտրի ու սպասարկման բարձրակարգ հաստատություններով, բարեկարգ փողոցներով և ժամանակակից քաղաքային կոմունիկացիայի բոլոր հնարավորություններով: