Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51
Նորապսակներ

Նվեր նորապսակներին

Ռեստորան

Ռեստորան

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիր

Հյուրանոց / Սոցիալական Փաթեթ


Ւ՞նչ է սոցիալական փաթեթը. նպատակը, շահառուներն ու իրականացման սկզբունքները 

Սոցիալական փաթեթը գործում է ՀՀ կառավարության 27.12.2012թ. N 1691-Ն որոշման համաձայն:
Սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է, որի նպատակն է աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Սոցիալական փաթեթը նպատակ ունի նաև պետական մարմիններում աշխատողների սոցիալական կարիքների բավարարման միջոցով հասցել պետական ոլորտի աշխատանքի գրավչության բարձրացմանն ու կադրերի հոսքի կրճատմանը:
Սոցիալական փաթեթի շահառուներ կարող են լինել պետական մարմինների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների ՊՈԱԿ-ների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողները՝ բացառությամբ ղեկավար աշխատակազմի, <<Հայկական ատոմային էլեկտրակայան>> ՓԲԸ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք, ՀՀ-ում մշտապես բնակվող <<ԽՍՀՄ>> և ՀՀ <<Ժողովրդական>> պատվավոր կոչմանն արժանացած անձինք: Սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար և հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:
Սոցիալական փաթեթից կարող են օգտվել աշխատողի անմիջական ընտանիքի անդամները` աշխատողի ամուսինն ու մինչև 27 տարեկան զավակները: Փաթեթի սահմանաչափը մեկ դրույքի կամ նորմալ աշխատաժամանակի համար սահմանված է ամսական 11000 դրամ, այս գումարն անկանխիկ գումար է, որն ունի կուտակային բնույթ և փոխանցվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին: Բանկը սոցփաթեթի հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար և աշխատողին տրամադրում է սոցփաթեթի հաշվի վերաբերյալ տեղեկանք, հաշվին առկա դրական մնացորդի դիմաց վճարում է տոկոս` համաձայն կնքած պայմանագրի: Սոցիալական փաթեթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Զբոսաշրջային օպերատորների ցանկ: