Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51
Նորապսակներ

Նվեր նորապսակներին

Ռեստորան

Ռեստորան

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիր

Հյուրանոց / Մեր անձնակազմը


Որևէ հյուրանոցի հաջողության գրավականներից մեկը փորձառու ու հոգատար անձնակազմը կարող է լինել:

Անձնակազմ, որի յուրաքանչյուր անդամ պատրաստ է ցանկացած հարցում հնարավորինս աջակցել այցելուներին՝ օգնելով խորհրդատվությամբ, ինֆորմացիայով, անելով ամենը, որպեսզի հյուրը գոհ հեռանա հյուրանոցից: Հաճախորդներին լսելու և նրանց կարիքները հասկանալու կարողությունը, առաջացած խնդիրներին արագ լուծում տալը փաստում են անձնակազմի պատասխանատու մոտեցման մասին: Այս առումով «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա տարիների ընթացքում մշակված կանոնակարգ, պահանջներ, գրված ու չգրված կանոններ, որոնք անխախտ են անձնակամի ցանկացած անդամի համար՝ տնօրենից մինչև այգեպան:

Անձնակազմը հոգ է տանում մաքրության, որակյալ սննդի, սպասարկման համար, որպեսզի հյուրի անկացրած յուրաքանչյուր օրը դառնա անմոռանալի:

«Ծաղկահովիտի» անձնակազմի ծառայությունների համակարգն այնպիսին է, որ կարող է գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Այստեղ հյուրը գալիս է հանգստանալու և երբեք չի մտահոգվում անվտանգության մասին: Սպասարկող անձնակամն անում է ամեն հնարավորը, որպեսզի պահպանվի հյուրի կեցության հարմարավետությունը, նրա սեփականության, կարգուկանոնի պահպանումը, ապահովում հաճախորդների հանգիստը: Մանրակրկիտ մաքրման աշխատանքներն էլ իրականացվում են հատուկ և որակյալ նյութերով: Ինչ վերաբերում է սննդին, ապա այստեղ ևս պահպանվում են մաքրության ու անվտանգ սննդի բոլոր կանոնները: Մեր հյուրանոցի աշխատակիցների հարգալից, սիրալիր ու պատրաստակամ վերաբերմունքը ջերմ մթնոլորտ են ստեղծում՝ գոհ թողնելով հաճախորդներին: