Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Հյուրանոց


Գնացուցակ

Սենյակի տեսակ Անձ Գներ
Էկոնոմ մեկտեղանոց 1 x persons 20.7 $
Էկոնոմ երկտեղանոց 2 x persons 31.06 $
Կիսալյուքս մեկտեղանոց 1 x persons 39.34 $
Կիսալյուքս երկտեղանոց 2 x persons 51.76 $
Դելյուքս մեկտեղանոց 1 x persons 31.06 $
Դելյուքս երկտեղանոց 2 x persons 41.41 $
Ընտանեկան 2 x persons 72.47 $
Լյուքս համար 2 x persons 72.47 $

Հյուրանոց Ծաղկաձորում

«Ծաղկահովիտ» հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված լինելն է. այստեղից կարելի է ոտքով գնալ Ճոպանուղի, այցելել քացաքի տեսարժան վայրերը: Համալիրի հեռավորությունը ճոպանուղուց 0,5 կմ է, իսկ «Կեչառիս» վանական համալիրից` 0.6 կմ: Մեր հյուրանոցի այցելուները ունեն եզակի հնարավորություն մոտ լինել բնությանը և վայելել համալիրի պատրաստակամ և բարեհամբույր աշխատակազմի սպասարկումը:
Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև՝ Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի և հնարավորություն` Ձեր ավտոմեքենան կայանելու շենքի կայանատեղիում, իսկ եթե կցանկանաք՝ նույնիսկ ձեր համարի պատշգամբի տակ՝ ինչպես ձեր սեփական տանը: Ծաղկաձորը նաև հրաշալի վայր է Հայաստանի զբոսաշրջիկների համար (հատկապես ամռանը):
Հյուրընկալվելով «Ծաղկահովիտ» հյուրանոցում` զբոսաշրջիկները կարող են խուսափել մայրաքաղաքի շոգից, քաղաքային աղմուկից ու թոհուբոհից: Մեր համալիրն ունի բազմաթիվ առավելություններ մայրաքաղաքային հյուրանոցների համեմատ` մաքուր օդ, գեղատեսիլ բնություն, բարձր սպասարկում և անհամեմատելի մատչելի գներ: Ծաղկաձորից դեպի Երևան և Սևան տանող մայրուղիները իդեալական վիճակում են, ինչը հնարավորություն է տալիս ավելի մատչելի տարբերակներով ճանապարհորդել և այցելել Հայաստանի տեսարժան վայրերը: