Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Հոդվածներ / Ամանոր 2017-2018-ը՝ Ծաղկաձորում


Նոր՝ 2018 թվականի դիմավորումը Ծաղկաձորում՝ Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում,

կթողնի ամենաանկրկնելի և հետաքրքիր հիշողությունները մեր երկիր այցելող զբոսաշրջիկների համար: Լեռնային լանդշաֆտի անկրկնելի գեղեցկությունը, թափանցիկ և մաքուր օդը, ինչպես նաև ակտիվ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, անտարբեր չեն թողնի ամենախորաթափանց զբոսաշրջիկներին:

 

Ծաղկաձոր քաղաքը հատկապես գրավիչ է ամանորյա և սուրբծննդյան տոներին: Փայլփլուն, գույնզգույն զարդարանքները, պայծառ ու գունագեղ լույսերը, դեկորատիվ զարդարանքներն ու ատրիբուտները, ինչպես նաև աղմկոտ և ուրախ ամանորյա շուկաներն ստեղծում են հատուկ՝ կախարդական մթնոլորտ և ուրախ տրամադրություն՝ ոգևորելով Ծաղկաձորի բնակիչներին և հյուրերին:


Ամանորյա հանգիստը Ծաղկաձորում


Հանգիստը Ծաղկաձորում ոչ միայն բովանդակալից ու հաճելի է, այլև օգտակար է առողջության համար, քանի որ այս տարածաշրջանի միկրոկլիման խթանում է արյան մեջ հեմոգլոբինների կտրուկ բարձրանալուն: Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս Նոր տարին՝ 2018 թ.-ը դիմավորել Ծաղկաձորում:

Ծաղկաձոր քաղաքն անվանում են հայկական փոքրիկ Շվեյցարիա: Այստեղ կառուցվել են բարձրակարգ հյուրանոցներ, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին՝ ապահովված է որակյալ սպասարկումով, ինչպես նաև դահուկորդների և սնոուբորդիստների համար կան տարածաշրջանի լավագույն լեռնադահուկային արահետները:

Անհնար է գալ Ծաղկաձոր և չայցելել իտալացիների կողմից կառուցված ճոպանուղին, որտեղից պայծառ եղանակին բացվում են սքանչելի տեսարաններ դեպի շլացուցիչ ճերմակ ձյունով ծածկված սարերի գագաթները, բիբլիական Արարատ լեռը և գեղատեսիլ Սևանա լիճը:


«Ծաղկահովիտ» հյուրանոցի Ամանորյա հատուկ առաջարկը


Նոր տարում՝ 2018 թ.-ին, ինչպես և նախորդ տարիներին, «Ծաղկահովիտը» հանդես է գալիս հատուկ ամանորյա առաջարկով նրանց համար, ովքեր նախընտրում են իրենց ձմեռային հանգիստն անցկացնել Հայաստանում:

Ցածր գներ, հարմար վայր, բարձրակարգ սպասարկում, մոտ՝ լեռնադահուկային արահետներին և ճոպանուղուն, ինչպես նաև հնարավորություն՝ վայեյելու տեղի բնության անկրկնելի պատկերներն ու հիանալու մերձակա հնամենի պատմամշակութային տեսարժան վայրերով: Ահա այն բոլոր առավելություները, որոնք ակնհայտորեն առանձնացնում են «Ծաղկահովիտ» հյուրանոցը մյուսներից:

Հյուրանոցում նաև կա ռեստորան, բար, կոնֆերենց սրահ՝ տարատեսակ միջոցառումների անցկացման համար: Բացի այդ, համարներում կա արբանյակային հեռուստատեսություն, անվճար Wi-Fi, հյուրանոցում գործում է լվացքատուն և այլն: Ծառայությունների ցանկը նաև ներառում է ավտոմեքենայի վարձակալությունը, ինչպես նաև օդանավակայան փոխադրումը:

Սակայն, հարմարավետ պայմաններից և գեղագիտական հաճույքից բացի, «Ծաղկահովիտ» հյուրանոցն իր հաճախորդներին առաջարկում է և՛ առավել շահավետ և՛ օպտիմալ գներ՝ համեմատած այլ հյուրանոցների հետ, և այս ամենը ծառայությունների բարձր որակի հետ մեկտեղ:

Մեկ անգամ լինելով Ծաղկաձորում, Դուք մեկընդմիշտ կսիրահարվեք այս վայրին և անպայման կցանկացաք կրկին վերադառնալ այստեղ: