Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Նորություններ



ՀԱՄԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ նախընտրում է «Ծաղկահովիտը»

2017-10-24 ՀԱՄԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ նախընտրում է «Ծաղկահովիտը»

Հոկտեմբերի 19-20-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում անցկացվեց հերթական միջոցառումը: Այս անգամ մասնակիցները Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) անդամներն էին, իսկ միջոցառումը՝ ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով սեմինարը:

«Ծաղկահովիտը» հյուրընկալել էր տարբեր ազգությունների երիտասարդների

2015-04-29 «Ծաղկահովիտը» հյուրընկալել էր տարբեր ազգությունների երիտասարդների

Ապրիլի 25-26-ը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և լրագրողների համար կազմակերպված «Մարդու իրավունքներ և խտրականություն» թեմայով դասընթացը:

«Ծաղկահովիտը» ստացել է հատուկ մրցանակ՝ հյուրերի բարձր գնահատականների շնորհիվ

2015-03-27 «Ծաղկահովիտը» ստացել է հատուկ մրցանակ՝ հյուրերի բարձր գնահատականների շնորհիվ

Հեղինակավոր BOOKING.COM կայքի կողմից «Ծաղկահովիտ» հյուրանոցն արժանացել է հատուկ մրցանակի և շնորհակալական ուղերձի: 2014թ.-ի կտրվածքով վերլուծելով հյուրերի գնահատականները՝ տրված հյուրանոցներին, հյուրանոցների և հանգստյան տների օնլայն ամրագրման ծառայություններ մատուցող booking.com կայքի հրապարակած արդյունքներով Ծաղկահովիտ հյուրանոցը հյուրերի կողմից ստացած լավագույն կարծիքների անվանակարգում ստացել է 8.3 գնահատական (10 միավորի դեպքում): Booking.com կայքի տնօրենների շնորհակալական նամակում նշված է.

Առաջին համահայկական ձմեռային խաղերի բացումը Ծաղկաձորում

2014-02-26 Առաջին համահայկական ձմեռային խաղերի բացումը Ծաղկաձորում


Համահայկական խաղերը, որոնք անցկացվում են սկսած 1999 թվականից, հետպնդում է նպատակ միավորելու աշխարհի հայ մարզիկներին:

Սույն թվականի փետրվարի 24-ին Ծաղկաձորում, ճոպանուղու մոտ տեղի ունեցավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին  ներկա էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , համահայկական ձմեռային խաղեր կազմակերպելու նպատակով  ձևավորված կազմ կոմիտեի անդամները, ՀԽԱԿ գործկոմի կազմը եւ այլոք:

123 ››