Հյուրանոց / Ռեստորան
«Ծաղկահովիտ» հյուրանոցային համալիրի ռեստորանը նախատեսված է 120 հոգու համար: Հարմար է կորպորատիվ միջոցառումների, ընտանեկան և ընկերական զանազան հավաքույթների համար: Ռեստորանն ունի հարուստ ճաշացանկ` համալրված եվրոպական և տարածաշրջանային բազմազան ճաշատեսակներով: Լավագույնս ներկայացված է հայկական խոհանոցն իր ողջ բազմազանությամբ, ազգային յուրատեսակ և նրբահամ ճաշատեսակներով: Իհարկե, այստեղ կարելի է համտեսել նաև մեր հմուտ խոհարարի հատուկ բաղադրատոմսով պատրաստված հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը` ավանդական խորովածը: Հյուրանոցի այցելուներին մատուցվում է երեքանգամյա սնունդ` անհամեմատելի մատչելի գներով և բարձր որակով: Բացի հայկական խոհանոցից և այլ ազգերի ճաշատեսակներից, կարող եք համտեսել նաև «Ծաղկահովիտ» հյուրանոցի ֆիրմային տեսականին: