Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51
Նորապսակներ

Նվեր նորապսակներին

Ռեստորան

Ռեստորան

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Սենյակներ

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Երիցուկների մարգագետին Ծաղկաձորում

Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիր

Դահուկային սպորտ / Սահուղիներ


Դահուկային ուղիներ

Ծաղկաձորը հրաշալի վայր է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար, ովքեր ցանկանում են վայելել լեռնալանջերից արագորեն իջնելու հաճույքը: Քաղաքի բարենպաստ կլիման, մեղմ ձմեռը, ձյան ծածկույթը (մոտ1.40մ), հրաշալի պայմաններ են ստեղծում լեռնադահուկային սպորտի սիրահարների համար և հնարավորություն են ստեղծում նոյեմբերի վերջից մինչև մարտի վերջ զբաղվել ձմեռային սպորտաձևերով: Տարբեր բարդությամբ սահուղիները ձգվում են Թեղենիսի բարձունքից, ուր կարող եք հասնել ճոպանուղու միջոցով: Ճոպանուղու երկրորդից չորրորդ կայաններում նստատեղերը երկտեղանոց են և մի կայանից մյուսը կարելի է տեղափոխվել` առանց դահուկները հանելու: Զբոսաշրջիկների համար նախատեսված հինգերորդ կայանում հարմարավետ վերելքն ապահովում են տաք նստատեղերը: Սկսնակ լեռնադահուկորդներին և սնոուբորդիստներին տրամադրվում են հարմարավետ բուգելային վերելակներ: Թեղենիսի բարձունքից ձգվող սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 30 կմ: Սահուղիներով անընդհատ կարելի է սանել մոտ 6,800մ: Գիշերային սահքի սիրահարները կարող են օգտվել լուսավորված բուգելային վերելակից և տյուբինգային սահուղիներից, որոնք տեղակայված են <<Կեչառիս>> համալիրի հարևանությամբ: Քաղաքում գործում է նաև պրոֆեսիոնալ փրկարարներով համալրված ծառայություն: