Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Արձագանքներ

Акопян Нарине

Очень уютно отдохнули, спасибо персоналу за приятное обслуживание и чистоту.

 

Անգին Ալիխանյան

Շնորհակալություն ենք հայտնում Ձեր հանգստյան տան անձնակազմին:

Հատուկ շնորհակալություն՝ ադմինիստրատոր Լիլիթին և մատուցողներ Արմենին ու Ռուզանին: Մաքրության համար շնորհակալություն եմ հայտնում Լենային՝ իմ ընտանիքի անդամների անունից:

 

Հասմիկ Մխիթարյան

Շատ շնորհակալ եմ Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրի ողջ անձնակազմին ջերմ ընդունելության և բարձրակարգ սպասարկման համար: Հատուկ ուզում եմ նշել անուններ՝

ադմինիստրացիայի աշխատակցուհի՝ Լիլիթ Հովսեփյանին, մատուցողներ Ռուզաննային և Արմենին, շատ շնորհակալ ենք Ձեզ:

 

Լիդա Շիրվանյան

Շնորհակալություն ենք ուզում հայտնել հանգստյան տան անձնակազմին ջերմ ընդունելության և բարձր մակարդակով սպասարկման համար:

Ուզում եմ անձամբ շեշտել ադմինիստրացիայից Արմինեին, սպասարկման ոլորտին Հակոբյնա Ելենային և Ռիտային: Նրանք շատ լավ են կարողանում գոհացնել մարդկանց իրենց բարետես ժպիտներով: Ցանկանում ենք Ձեր կոլեկտիվին նորանոր հաջողություններ, Աստված Ձեզ հետ:

 

Վարդուհի Շարոյան

Շնորհակալություն ենք հայտնում Ծաղկահովիտ հյուրանոցի ողջ անձնակազմին բարյացակամ վերաբերմունքի, բարձրակարգ և բարեհամբույր սպասարկման համար:

Այստեղից հեռանալով մեզ հետ տանում ենք ջերմ հիշողություններ: Ձեր անձնակազմի բարտհամբույր դեմերում ու ջերմ վերաբերմունքը միշտ կմնան մեր հիշողությա մեջ: Մենք դեռ կվերադառնանք... Հաջողություններ ենք մաղթում ողջ անձնակազմին և մաղթում միշտ այդպես սիրալիր լինել:

Նարինե

Շնորհակալություն բարձր մակարդակով, բարեհամբույր վերաբերմունքի համար ողջ անձնակազմին:

Հասմիկ

Շնորհակալություն ենք ուզում հայտնել Ծաղկահովիտ հանգստյան տան անձնակազմին, խոհարարներին, ադմինիստրացիային, տեխնիկական աշխատողներին ապահով հանգիստ, համեղ կերակուրներ և մաքրություն ապահովելու համար:

 

Ն. Կարապետյան

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր հանգստյան տան անձնակազմին բարձրակարգ սպասարկման, մաքրության և համեղ խոհանոցի համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մենեջեր Անահիտին և ադմինիստրատոր Լիլիթին՝ բիզնես էթիկայի նորմերին համապատասխան ծառայությունների մատուցման համար: Իրենց երկուսի շնորհիվ մենք ոչ միայն կրկին կայցելենք Ձեզ, այլև շատերին կերաշխավորենք Ձեզ մոտ հանգստանալ: Շնորհակալություն…

Մուշեղ Կարապետյան

Շատ շնորհակալ եմ Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրի ադմինիստրացիայից և ողջ կոլեկտիվից ջերմ ընդունելության և բարձր սպասարկման համար: Թող ծաղկի Ձեր համալիրը:

Մովսիսյան Թամարա

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ծաղկահովիտ հյուրանոցի ողջ անձնակազմին: Առանձին ուզում եմ նշել ընդունարանի աշխատող Հովսեփյան Լիլիթին, ով վերաբերվում է հյուրերին շատ ջերմ և հոգատար:

 

Առաքելյան Սարգիս

Անչափ շնորհակալ եմ անձնակազմից իրենց ջերմ, բարեհամբույր և հոգատար վերաբերմունքի համար:

Գառնիկ Վաղարշյան (ՀԱՄԿ-ի պատասպանատու քարտուղար)

Չորրոդ տարին է Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան իր արտագնա նիստերը և սեմինարները կազմակերպում է "Ծաղկահովիտ" հյուրանոցում: Սպասարկում լավ է և մեզ համար հաճելի է այստեղ անցկացրած ժամանակը:

Վանուհի Ալաբեկյան

Հյուրանոցն ունի ամենագեղեցիկ ու հարուստ բնությունը: Հրաշալի տեսարան է բացվում պատշգամբներից:

Մարինե

Հյուրանոցի ամենագլխավոր արժանիքներից մեկը մաքրությունն է ու կարգուկանոնը, որոնց հետևում են ամեն օր: Առաջին հերթին դա Ելենայի շնորհիվ է:

Նա հիանալի տնտեսուհի է, աշխատասեր և հոգատար: Նրա ջանքերով հյուրանոցը վերածվում է օջախի: Շնորհակալ եմ նաև նրա աշխատասեր օգնականներից:

ՃՀՄ-ի աշխատակիցներ

Շնորհակալություն աշխատակազմին հատուկ վերաբերմունքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն Անահիտին

իր ջերմ ընդունելության համար:
Աստված Ձեզ պահապան:

Հայկանուշ Ղազարյան


Շատ գոհ ենք սպասարկումից ու սննդից, մյուս հյուրանոցներում շատ վատ սնունդ է և սպասարկում,

ի տարբերություն Ծաղկահովիտի: Շատ բարեհամբույր անձնակազմ է, մաքրություն է ամենուր: Շատ շնորհակալ ենք:

204 համարի հյուրեր

Հատուկ Ռիտայի և Սվետայի բարեհամբույր վերաբերմունքի և հյուրասիրության համար

մենք կրկին կհյուրընկալվենք Ձեր հյուրանոցային համալիրում: Շնորհակալ ենք:

Արփինե և Դավիթ Շահբազյաններ

Առաջին անգամ Ծաղկահովիտ ենք այցելել մեր ամուսնության օրը՝ 15.06.2014-ին: Անցկացրել ենք անմոռանալի օրեր:

Ուղիղ 2 տարի անց, այժմ արդեն մեր փոքրիկ հրեշտակի հետ, վերադարձել ենք տոնելու մեր 2 տարվա համատեղ կյանքը և մեր փոքրիկի 1 տարեկան 2 ամսյակը:
Անչափ շնորհակալ ենք անձնակազմին բարեհամբույր վերաբերմունքի և լավ սպասարկման համար:
Բնության այս գողտրիկ անկյունը մեզ կրկին ստիպեց վերադառնալ իր գիրկը:

Ս. Գյուլասարյան

Սիրով անցկացրինք մեր երկու օրը ձեր հյուրանոցում:

Շատ մեծ բավականություն ստացանք թե ձեր կազմակեպության անձնակազմից, թե սիրալիր վերաբերմունքից, և թե սնունդից, որ շատ համեղ էր:

Մաքրություն, սեր շատ հարգալից վերաբերմունք:

Շնորհակալ ենք:
Արդյունաբերության արհմիությունների կոնֆեդերացիա

Նունե

Շատ շնորհակալ եմ հյուրանոցի աշխատակիցներից սպասարկման բարձր մակարդակի համար:

Սենյակներն անթերի մաքուր են: Այստեղ այնքան լավ էր, որ ես օրերը երկարացրի: Պարոն Մանուկյան, Ձեր գործը շահել է: Բոլորը շատ հոգատար և սրտացավ են:

Լիկա Միքայելյան

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրի անձնակազմին:

Երախտագիտությունս եմ հայտնում ղեկավարությանը, ադմինիստրացիայի կազմին՝ բարեհամբույր վերաբերմունքի համար:
Սիրով և հարգանքով՝ Լիկա Միքայելյան:

Նաիրա և Կարեն, ք. Երևան

«Ծաղկահովիտ» հյուրանոցի հյուրընկալ անձնակազմին եմ հղում իմ շնորհավորանքներն ու շնորհակալական խոսքը:
Համատարած մաքրությունն ու աշխատակազմի բարեհամբույր մոտեցումը շատ գովելի է և հատկապես աշխատակիցների  ժպիտները ջերմացնում են այս ցրտաշունչ Ծաղկաձորյան ձմեռը: Շնորհակալություն այսպիսի անհատական ջերմ մոտեցման համար: Հատկապես տնօրինությանը մեծ շնորհակալություն գեղեցիկ դիզայնի և կարգապահական մթնոլորտի համար: 

Արմեն և Աննա

Իսկապես հաճելիորեն զարմացած ենք նման ջերմ և հյուընկալ ընդունելության համար:

Հայաստանում սպասարկման ոլորտը չի փայլում, սակայն այստեղ մենք համոզվեցինք, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Հետևություն` մենք կվերադառնանք:

Татяна и Владимир Поярковы

Из душной Москвы мы попали в горный, заснеженный рай – Ваш, чудесный отель “Цахкаовит”!

Благодарим Вас за уют, гостеприимство, исполнение всех наших просьб и желаний! Какую вкусную геркулесовую кашу Вы нам варили! Благодарим за прекрасно организованный Новогодний вечер, какие разнообразные блюда, вина мы попробовали! Всегда с улыбкой, всегда готовы помочь исполнить нашу просьбу. На следующий год ждите нас в гости! Заранее бронируем номер! Обязуемся привезти друзей! Обнимаем всех и до новой встречи!