Հյուրանոց / Էկո միջավայր
Էլ ինչ հանգիստ առանց բնության գեղեցկությունը վայելելու: Ցանկացած հանգիստ, լինի այն պասիվ, թե ակտիվ, ենթադրում է բնական միջավայր, մաքուր օդ և, իհարկե, հանգստի հարմարավետ պայմաններ:
«Ծաղկահովիտ» հյուրանոցն ընձեռում է այս բոլոր հնարավորությունները: Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական հատվածում և հյուրերին թույլ է տալիս նույնիսկ ոտքով հասնել Ճոպանուղի: Ծաղկաձորի կենտրոնում լինելով հանդերձ մեր հյուրանոցն առավելագույնս մոտ է բնությանը: Ծաղկաձորի մաքուր օդն ու գեղատեսիլ բնությունն ասես պարուրել են հյուրանոցը՝ ստեղծելով յուրահատուկ էկո միջավայր: Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքում կա մանկական խաղահրապարակ, տեղադրված են նստարաններ: Հյուրանոցի բակով է անցնում փոքրիկ գետակի մի վտակ, իսկ շուրջբոլորը թփեր ու ծառեր են, որոնք մշտապես խնամվում են և թարմություն են սփռում շուրջը: