Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև՝ Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի և հնարավորություն` Ձեր ավտոմեքենան կայանելու շենքի կայանատեղիում, իսկ եթե կցանկանաք՝ նույնիսկ ձեր համարի պատշգամբի տակ՝ ինչպես ձեր սեփական տանը: Ծաղկաձորը նաև հրաշալի վայր է Հայաստանի զբոսաշրջիկների համար (հատկապես ամռանը):
Հյուրընկալվելով «Ծաղկահովիտ» հյուրանոցում` զբոսաշրջիկները կարող են խուսափել մայրաքաղաքի շոգից, քաղաքային աղմուկից ու թոհուբոհից: Մեր համալիրն ունի բազմաթիվ առավելություններ մայրաքաղաքային հյուրանոցների համեմատ` մաքուր օդ, գեղատեսիլ բնություն, բարձր սպասարկում և անհամեմատելի մատչելի գներ: Ծաղկաձորից դեպի Երևան և Սևան տանող մայրուղիները իդեալական վիճակում են, ինչը հնարավորություն է տալիս ավելի մատչելի տարբերակներով ճանապարհորդել և այցելել Հայաստանի տեսարժան վայրերը:
Հյուրանոց
Գնացուցակ
| Սենյակի տեսակ | Անձ | Գներ |
|---|---|---|
| Էկոնոմ մեկտեղանոց | 1 x |
20.79 $ |
| Էկոնոմ երկտեղանոց | 2 x |
31.19 $ |
| Կիսալյուքս մեկտեղանոց | 1 x |
39.5 $ |
| Կիսալյուքս երկտեղանոց | 2 x |
51.98 $ |
| Դելյուքս մեկտեղանոց | 1 x |
31.19 $ |
| Դելյուքս երկտեղանոց | 2 x |
41.58 $ |
| Ընտանեկան | 2 x |
72.77 $ |
| Լյուքս համար | 2 x |
72.77 $ |









