Հեռ.` /+374 0223/ 6 00 51, /+374 98/ 69 00 51, /+374 99/ 69 00 51

Հոդվածներ


Օրբելի եղբայրները աշխարհահռչակ հայ գիտնականներ են, մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների
զարգացման գործում։ Ռուբեն Օրբելին ծնվել է 1880թ., հնագետ է, հանդիսանում է ստորջրյա հնագիտության հիմնադիրը ՍՍՀՄ-ում։

Լևոն Օրբելին
ծնվել է 1882թ. հուլիսի 06-ին Ծաղկաձորում (նախկինում՝ Դարաչիչակ)։ Հայ ֆիզիոլոգ է, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է հանդիսանում։ 

Հովսեփ Օրբելին
ծնվել է 1887թ.-ի մարտի 20-ին Քութաիսում։ Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ է։
 
1982թ.-ի հուլիսի 6-ին Ծաղկաձորում ստեղծվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը։ Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են Ռուբեն Օրբելիի,
Լևոն Օրբելիի, Հովսեփ Օրբելիի, կյանքին ու գիտական գործունեության տաբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ։
 
Տուն-թանգարանի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։