Նորություններ
Փոքր ճամփորդություն դեպի Ծաղկահովիտ
2013 թվականի ձմռանն Այ Թի Մենեջեր ընկերության ողջ անձնակազմը, որոնք զբաղվում էին մեր կայքի և Ֆեյսբուկյան էջի կառավարմամբ, այցելեցին մեր հյուրանոց` անձամբ տեսնելու հյուրանոցի բարձր որակն ու կատարյալ սպասարկումը:
Իրենց վառ տպավորությունների մասին աշխատակիցները կիսվեցին ֆեյսբուքյան և' մեր, և' իրենց անձնական էջերում:
Հիացած Ծաղկահովիտով` նրանք խոստացան անպայման վերադառնալ և կրկին վայելել լիակատար հանգիստ:
2018-05-03 Մրացանակ բարձրակարգ սպասարկման համար
Վրացական Wonderland տուրիստական ընկերությունը Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրին շնորհել է հատուկ մրցանակ՝ բարձրակարգ սպասարկման և կայուն, երկարատև համագործակցության համար
Նման մրցանակ ստանալը բավականին հաճելի է, բայց միևնույն ժամանակ՝ պատասխանատու և պարտավորեցնող, քանի որ այն կատարված աշխատանքի յուրօրինակ գնահատական է և կանխավճար՝ հետագա անելիքների համար:
2017-10-24 ՀԱՄԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ նախընտրում է «Ծաղկահովիտը»
Հոկտեմբերի 19-20-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում անցկացվեց հերթական միջոցառումը: Այս անգամ մասնակիցները Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) անդամներն էին, իսկ միջոցառումը՝ ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով սեմինարը:
2015-04-29 «Ծաղկահովիտը» հյուրընկալել էր տարբեր ազգությունների երիտասարդների
Ապրիլի 25-26-ը Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և լրագրողների համար կազմակերպված «Մարդու իրավունքներ և խտրականություն» թեմայով դասընթացը:
2015-03-27 «Ծաղկահովիտը» ստացել է հատուկ մրցանակ՝ հյուրերի բարձր գնահատականների շնորհիվ
Հեղինակավոր BOOKING.COM կայքի կողմից «Ծաղկահովիտ» հյուրանոցն արժանացել է հատուկ մրցանակի և շնորհակալական ուղերձի:
2014թ.-ի կտրվածքով վերլուծելով հյուրերի գնահատականները՝ տրված հյուրանոցներին, հյուրանոցների և հանգստյան տների օնլայն ամրագրման ծառայություններ մատուցող booking.com կայքի հրապարակած արդյունքներով Ծաղկահովիտ հյուրանոցը հյուրերի կողմից ստացած լավագույն կարծիքների անվանակարգում ստացել է 8.3 գնահատական (10 միավորի դեպքում):
Booking.com կայքի տնօրենների շնորհակալական նամակում նշված է.