Ծաղկահովիտ հյուրանոցը մեծ ուրախությամբ ընդունում է իր բոլոր հյուրերին:
Այս ձմեռ Ծաղկաձորյան հրաշալի բնության գեղեցկությունը վայելելու էին եկել Գերմանիայից հյուրեր, որոնք, լինելով լրագրող, մի շարք տեսանյութեր պատրաստեցին և անդրադարձան Ծաղկաձորի աննման բնությանը և մեր հյուրանոցի բարձրակարգ սպասարկմանը:
Նրանք կատարելապես վայելեցին իրենց հանգստյան օրերը` զբոսնելով քաղաքում, ի վար սահելով Թեղերիսի սահուղիներից, զմայլվելով Ծաղկաձորով ճոպանուղու բարձունքից և վայելելով Ծաղկահովիտի բարձրորակ սպասարկումը:
Սիրով սպասում ենք մեր հյուրերին աշխարհի ցանկացած անկյունից:
2013 թվականի ձմռանն Այ Թի Մենեջեր ընկերության ողջ անձնակազմը, որոնք զբաղվում էին մեր կայքի և Ֆեյսբուկյան էջի կառավարմամբ, այցելեցին մեր հյուրանոց` անձամբ տեսնելու հյուրանոցի բարձր որակն ու կատարյալ սպասարկումը:
Իրենց վառ տպավորությունների մասին աշխատակիցները կիսվեցին ֆեյսբուքյան և' մեր, և' իրենց անձնական էջերում:
2013-11-13 «Ծաղկահովիտ»-ի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել ԱՊՀ երկրների 40-ից ավելի կապի մասնագետներ
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը «Ծաղկահովիտ» հյուրանոցը հյուրընկալեց ԱՊՀ 12 անդամ-պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուների ու մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: